ԶԼՄ․ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ

ԶԼՄ․ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ

7 հուլիսի 2026 – 13:08 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ, գրում է Sputnik Արմենիան «Alahli Plus» պորտալի վրա հղումով:

Պորտալի տեղեկություններով՝ Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ Միևնույն ժամանակ, «Կրասնոդար» և «Ալ-Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։

26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Նա թիմի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող 2024/25 մրցաշրջանում։ Վերջին մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով առաջնության գոլային փոխանցումների ռեկորդը, ինչպես նաև դարձել է 13 գոլի հեղինակ։

Leave a Comment