Ազգերը պետք է որոշեն իրենց ճակատագիրը. միայն անկախ պետություններն ունեն ապագա, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը «Դարաշրջանի զինվորը. Ֆիդել Կաստրոյի ծննդյան 100-ամյակին» ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Միայն ինքնիշխան, անկախ պետություններն ունեն ապագա։ Ֆիդել Կաստրոյի կյանքի նպատակն էր, որ երկրները լինեն անկախ։ Որպեսզի մարդիկ իրենք որոշեն իրենց ապագան։
Բայց եթե նրանց փոխարեն ինչ-որ մեկը որոշում է, նրանց ճակատագիրը անհայտ է», – ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։