Իրանը չի վախենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից։ Այս մասին, APA-ի փոխանցմամբ հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։
Նա դիմել է Սպիտակ տան ղեկավարին՝ նշելով, որ Թրամփը նախկինում խոսել է հազարամյակների պատմություն ունեցող իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին, սակայն, ըստ Զոլղադրի, դրա արդյունքը եղել են «պարտությունը, անօգնականությունը, բանակցությունների և հրադադարի խնդրանքները»։
«Իրանցիները չեն հասկանում սպառնալիքների լեզուն։ Ուստի խոսեք իրանցի ժողովրդի հետ հարգանքով, հակառակ դեպքում մենք ձեզ կպատասխանենք այլ լեզվով»,- հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։