Բրյուսովի համալսարանի պաշտոնյային հեռացրել են կաշառքի ու հավանավորչության համար․ ՔԿ

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցեն կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, տեղեկացրել է Քննչական կոմիեն։

Ըստ ՔԿ-ի վարկածի՝ պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել էր կաշառք: ՔԿ-ի պնդմամբ՝ նա կազմակերպել էր ամբիոնի երկու դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ, կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, պատժվում է մինչև 12 տարով), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 7 տարով):

 

Leave a Comment