Նիդերլանդների հավաքականի 30-ամյա աջ պաշտպան Դենզել Դումֆրիսն Իտալիայի չեմպիոն և գավաթակիր «Ինտերից» տեղափոխվեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալ»։
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։
«Շնորհակալությու ամեն ինչ համար, Դենզել։ Հրաշալի էր միասին հաղթելը։ «Ինտերը» միշտ կլինի քո տունը»,- նշվում է «Ինտերի» հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Դենզել Դումֆրիսի տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։
Դումֆրիսը 2021 թվականից էր հանդես գալիս «Ինտերում»։ 207 խաղում նա խփել է 27 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։ Նա «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր։
Transfermarkt-ը Դումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։