Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։

Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

Leave a Comment