Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայից կրած պարտությունից (0։1) և աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո ամփոփել է իր ելույթը։ Ֆուտբոլիստը հաստատել է, որ սա եղել է իր վերջին աշխարհի առաջնությունը։
Անդրադառնալով խաղի արդյունքին և իր զգացմունքներին՝ Ռոնալդուն նշել է։ «Մեզ մի փոքր չբավականացրեց հաջողությունը։ Նրանք գոլ խփեցին վերջին րոպեներին։ Դա ֆուտբոլ է։ Նորմալ է տխրել՝ լքելով աշխարհի առաջնությունն այս կերպ, բայց ես արեցի ամեն ինչ, ինչին ընդունակ էի, և հեռանում եմ մաքուր խղճով։ Սա ֆուտբոլիստի կյանքն է, և պետք է շարժվել առաջ»։
Միաժամանակ Ռոնալդուն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ կարիերայի վերաբերյալ այլ որոշումներ կկայացնի միայն ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո․
«Ճիշտ է, որ սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա այժմ պետք է մտածել այդ մասին ընտանիքիս հետ՝ առանց շտապողական որոշումներ ընդունելու»,- հավելել է պորտուգալացի լեգենդը։
