Ֆրանսիան կօգնի Սիրիային երկրի վերականգնման գործընթացում

Ֆրանսիան կօգնի Սիրիային երկրի վերականգնման գործընթացում։

Այս մասին հայտարարել է Ահմեդ ալ-Շարաան՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան աջակցել է Սիրիայի հեղափոխությանը, ինչպես նաև կառուցողական դեր է խաղացել Դամասկոսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեղմացման գործընթացում։

Ալ-Շարաան հայտնել է նաև, որ ընթացքի մեջ է Airbus ընկերությունից 8 ինքնաթիռի մատակարարման պայմանագրի ստորագրումը։

Բացի այդ, Ֆրանսիան աջակցություն կտրամադրի Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմանը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության և ֆինանսական ոլորտներում։

«Միասին մենք բացում ենք խաղաղության և կայունության նոր էջ»․ Էմանուել Մակրոնը Դամասկոս կատարած այցի ընթացքում վերահաստատել է իր աջակցությունը «ինքնիշխան, միասնական, բազմակարծիք և իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Սիրիային»։

Leave a Comment