Սա ջեմ է, որը ես պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։
Այս մասին սոցցանցիր իր էջում հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկել է այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։
Իր հերթին, ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։ Ահա, թե ինչու, երբ անցյալ շաբաթ ես Հայաստանում էի, վերադարձա Բրյուսել ծիրանի հսկայական զամբյուղով։ Դրանցից շատերը նվիրեցի ընկերներիս, մնացածը՝ վերածեցի ջեմի։
Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։ Ես կարծում էի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։
Երբ այցելեք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանի, սալորի կամ բալի վրա։ Սա հնարավորություն է անել մի փոքր բան, որը կարող է օգնել հայ գյուղացիներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է նա և լուսանկարներ հրապարակել։





