
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ազգային-ազատագրական պայքար վարող ազգը չէր կարող ապրել վայրագ կապիտալիզմի օրենքներով ու հաղթել։ Հենց այդ վայրագ կապիտալիզմի մոդելը հագեցրեց նրան, որ հայ ազգը հրաժարվեց այդ ազգային-ազատագրական պայքարից, տեսնելով որ այն ծառայում է ընդամենը մի խմբի կտրուկ հարստացմանը, իսկ ողջ ծանրությունը մնացել է իրենց վզին։ Եթե ազգը ուզում էր շարունակել եւ վարել ազգային-ազատագրական պայքար, ապա հավասարությունը ու սոցիալական արդարությունը պետք է լինեին առաջին տեղում։ Անկախությունից ի վեր այդ մի քանի հարյուր սուպերհարուստ ընտանիքների ձևավորումը հենց դարձան Արցախի ազգային-ազատագրական պայքարի հիմնական գերեզմանաքարը»:
Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան