Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության և բարիդրացիության ոգով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Միշուստինը հանդիպել է Փաշինյանի հետ երկուշաբթի օրը «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում։

«Մենք հույս ունենք, որ քվեարկությունից և ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունը կապահովի ռուս-հայական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով», – ասել է Ռուսաստանի վարչապետը։

Միշուստինը նաև նշել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment