
ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի զանգը ոչ մի կերպ չի ազդել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման որոշումը կասեցնելու վրա, ինչի դեմ Բելգիան բողոքարկում է ներկայացրել։
«ՖԻՖԱ-ի դատական մարմիններն անկախ են»,- պնդել է Ջաննի Ինֆանտինոն, հավելելով, թե նույնն է ասել նաև Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ես բացատրեցի, որ գործը պատշաճ կերպով կլուծվի իրավասու մարմինների կողմից։ Այսպես է գործում ՖԻՖԱ-ի համակարգը, և սա սկզբունք է, որը ես միշտ կպահպանեմ», – նշել է նա։
24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քրատ էր ստացել՝ բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարեց, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով:
Լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ որոշումը կայացվել էր Թրամփի հեռախոսազանգից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել պատժամիջոցը։