Խորհրդարան ենք մտնում ոչ թե հարմարվելու, այլ պայքարելու. «Ուժեղ Հայաստան»-ը՝ մանդատները վերցնելու որոշման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․

««Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները և մուտք գործել խորհրդարան որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ։

Մենք գնում ենք խորհրդարան՝ բարձրաձայնելու մեր ժողովրդի խնդիրները, թույլ չտալու հակապետական որոշումների ընդունումը և ամբիոնն օգտագործելու հանուն մեր երկրի շահերի պաշտպանության։

Մեր ներկայությունը Ազգային ժողովում լինելու է ոչ թե հարմարվողականության, այլ անդադար պայքարի և վերահսկողության երաշխիք»։

Leave a Comment