Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերի աճուրդները:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:

Leave a Comment