Ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգի մանրամասները՝ նշելով, որ դրանից կարող են օգտվել միայն օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող անձինք։
Շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնց վարորդական իրավունքը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով։
Միաժամանակ գործում է երկրորդ կարևոր նախապայմանը․ վարորդական իրավունքը պետք է սկզբնապես տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։
Եթե առկա են այս երկու պայմանները, ապա վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է դիմել վարորդական իրավունքը վերականգնելու համար։
Դրա համար անհրաժեշտ է վճարել 50 հազար դրամ պետական տուրք, և այդ դեպքում, առանց որակավորման քննություններ հանձնելու, վարորդական իրավունքը կվերականգնվի։
Միաժամանակ ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վերականգնման այս հնարավորությունից յուրաքանչյուր անձ կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում։