Պապ թագավորի փողոց․ ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է թարմացնել հասցեները

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողական տեսչական մարմինը տնտեսվարողներին կոչ է անում մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարել՝ նախկին Ամիրյան փողոցը փոխոխելով Պապ թագավորի անվան։

«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։

Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Շնորհակալություն համագործակցության համար»,– ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։

Leave a Comment