Թեհրանի գլխավոր կրոնական համալիրի՝ Իմամ Խոմեյնիի մոսալլահի գմբեթի վրա ծածանվում է վրեժխնդրության կոչ անող կարմիր դրոշ։ Վերջին երեք օրերի ընթացքում իրանցիները հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նրա ընտանիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Խամենեիի դագաղի Մոսալլահում մնալու վերջին ժամերին մի քանի միլիոն մարդ է եկել հարգանքի տուրք մատուցելու։ Մայրաքաղաքում շարունակվել են սգո միջոցառումները։
Քաղաքը պատրաստվում է հանգուցյալ առաջնորդի և նրա ընտանիքի աճյունները տեղափոխող զանգվածային երթին, որը, ըստ իշխանությունների, կներգրավի 15-20 միլիոն մարդու։