Նյու Յորքում Անկախության օրը տեղի ունեցած կրակոցների հետևանքով հինգ մարդ վիրավորվել է

Հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են շաբաթ օրը Նյու Յորքում Անկախության օրը տեղի ունեցած կրակոցների հետևանքով, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հինգ մարդ, այդ թվում՝ յոթ և հինգ տարեկան երեխաներ, վիրավորվել են այսօր երեկոյան ժամը 22:35-ի սահմաններում՝ Բրուքլինում հրավառություն դիտելիս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թերթը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ կրակոցները տեղի են ունեցել Քոնի Այլենդ թաղամասում։ Բոլոր հինգ վիրավորները ողջ են մնացել և հոսպիտալացվել են կայուն վիճակում։

Ինչպես նշում է թերթը, ոստիկանությունը դեռևս չի պարզաբանել միջադեպի մանրամասները։

Leave a Comment