Թրամփը Անկախության օրը ներկայացրել է Լուսնի վրա քայլած տիեզերագնացին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկայացրել է «Ապոլոն 17»-ի տիեզերագնաց Ջեք Շմիթին, ով քայլել է Լուսնի վրա։

«Վերջին մարդը, ով քայլել է Լուսնի վրա՝ «Ապոլոն 17»-ի տիեզերագնաց Ջեք Շմիթն է», – ներկայացրել է Թրամփը իր ելույթի ժամանակ։
91-ամյա տիեզերագնացը նախագահի հետ բեմում է եղել։

Շմիթը դարձել է տասներկուերորդ մարդը, ով, ըստ ՆԱՍԱ-ի, վայրէջք է կատարել Լուսնի վրա։ Նա եղել է «Ապոլոն» ծրագրի լուսնային վերջին առաքելությունների անդամ։

Leave a Comment