Մենք պետք է սպասենք սադրանքների և զգոն լինենք ցանկացած պահի. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը պետք է ցուցաբերի զգոնություն և պատրաստվածություն՝ հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Կիևի կողմից հնարավոր սադրանքներին դիմակայելու համար։

«Մենք պետք է սպասենք սադրանքների և զգոն լինենք ցանկացած պահի»,- այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինի հարցին, որը վերաբերում էր դաշինքի գագաթնաժողովի նախօրեին Կիևի հավանական սադրանքներին։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հուլիսի 7-8-ը Անկարայում։

Leave a Comment