«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները, հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- հայտարարում է Նարեկ Կարապետյանը:

«Ազատության» տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ևս պատրաստվում է վերցնել մանդատները: «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը նախօրեին «Ազատությանն» ասաց՝ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանեն այսօր:

Leave a Comment