ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment