Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Լոնդոնում անցկացվող Ուիմբլդոնի երրորդ շրջանի խաղում պարտվեց իտալացի Ֆլավիո Կոբոլային։
Մրցաշարն ավարտվեց 0:6, 7:6 (7:4), 6:7 (5:7), 6:2, 6:2 հաշվով՝ Կոբոլայի (9-րդ դասակարգված) օգտին։ Խաչանովը մրցաշարում դասակարգված էր 19-րդ համարի տակ։ Չորրորդ շրջանում իտալացին կխաղա ավստրալիացի Ալեքս դե Մինաուրի (5) դեմ։
30-ամյա Խաչանովը Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նա նվաճել է ATP մենախաղի յոթ տիտղոս։ Նրա լավագույն «Մեծ սաղավարտի» արդյունքները 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության և 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ հասնելն են։ 2021 թվականին Խաչանովը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը մենախաղում։