ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող են Ռուսաստան այցելել մինչև օգոստոսի վերջ, սակայն հստակ ամսաթվեր դեռևս չեն նշանակվել, հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Հնարավոր է՝ մինչև ամռան վերջ, բայց ամսաթվեր չկան»,-ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ The New York Times-ը (NYT), հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ուիթկոֆը և Քուշները ամեն օր կապի մեջ են ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հակամարտությունների կարգավորման հարցերով։
Մերձավոր Արևելքում որոշակի կայունացման ֆոնին՝ վերջերս մի քանի հաղորդագրություններ են եղել Ուիթկոֆի և Քուշների՝ ուկրաինական կարգավորման միջնորդական ջանքերին վերադառնալու հնարավորության մասին, սակայն ճշգրիտ ամսաթվեր չեն հայտարարվել։