Իմ բարեկամը

Իմ բարեկամը

04.07.2026 | 00:00

Ինչը, որ մարդիկ դարձ են անվանում, առհասարակ ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը մեծ Բարեկամի:

Ինչը, որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է մեծ Բարեկամի:

Ինչը, որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն է մեծ Բարեկամի:

Կատարյալ լինել:

Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին` ասելով. «կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ուրիշ բան չէ, քան մեծ Բարեկամին նման լինելը, որպեսզի, դուք էլ ձեր հերթին` մեծ բարեկամներ լինեք այլոց նկատմամբ:

Ես ձեր Բարեկամն եմ: Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել Բարեկամ և Փրկիչ:

Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնել` քաջալերելով կամ հետ մղելով վտանգը. նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն:

Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեզ համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել կատարյալ բարեկամը՝ անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ բարեկամը:

Եվ այդ Բարեկամը Ես եմ:

Եթե Ես ծանուցեմ ձեզ Իմ թագավորության մանուկների, Իմ թագավորության և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապա երբեմն շատ անհամապատասխան կլինի:

Բայց այն պարզ կանոնները, որ Ես տվեցի Իմ հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով:

Ամեն ինչի մեջ պարզություն փնտրեք:

Մեկնաբանություններ

Leave a Comment