Նեթանյահուն պայմանավորվել է Թրամփի հետ հանդիպել ԱՄՆ-ում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել է շուտով հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը։

«Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Վարչապետը և նախագահը պայմանավորվել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում», – ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի վարչապետը ամերիկացի առաջնորդին ասել է, որ «բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ կապերը»։

Leave a Comment