Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իտալական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Էրդողանը նշել է, որ Անկարան աշխատում է Թուրքիայի և Իտալիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել, որոնք լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ ակնկալում է դաշնակից երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդում Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment