Կորցնու՞մ է Հայաստանը, թե՞ շահում, ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. նոր ձևաչափով քննարկում Շանթնյուզի տաղավարում

Այս շաբաթն էլ բացառություն չէր։ Ռուսաստանից դարձյալ հնչեցին մեղադրանքներ և զգուշացումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը՝ կապված Եվրամիությանն անդամակցելու նպատակների հետ։ Ռուսաստանում կարծում են, որ սկսվել է այդ գործընթացը, և Հայաստանը ցանկանում է միանալ Եվրոպական միությանը։ Նման հայտարարություններ այս անգամ արել է այդ երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Այդ զգուշացումների և սահմանափակումների ֆոնին Հայաստան այցելեց Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի շարք կարևոր ուղերձներ հղեց թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։

Ռուսաստան–Հայաստան–Եվրամիություն հարաբերություններում խորացող տարաձայնությունների շուրջ շաբաթվա զարգացումները քննարկվել են «Հորիզոնի» տաղավարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment