ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները Անկարայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում նախատեսում են Ռուսաստանին հայտարարել դաշինքի անվտանգության համար «երկարաժամկետ սպառնալիք»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների կողմից նախապես համաձայնեցված ամփոփիչ հռչակագրի նախագծին։
Գործակալության տեղեկություններով՝ հռչակագրում նշվում է, որ Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք է եվրատլանտյան անվտանգության և կայունության համար»։
Reuters-ը նաև հայտնում է, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, նույն փաստաթղթով վերահաստատելու են ՆԱՏՕ-ի նկատմամբ իրենց «անսասան հանձնառությունը»։