Հանտավիրուսի վտանգն անցել է | Radar Armenia

Հանտավիրուսի վտանգն անցել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ «MV Hondius» զբոսանավում արձանագրված «Անդես» հանտավիրուսի բռնկումն ավարտվել է։ Նա այդ մասին հայտնել է X սոցիալական հարթակում՝ նշելով, որ վերջին անձի կարանտինային շրջանն արդեն ավարտվել է, նրա թեստի պատասխանը եղել է բացասական, և նա վերադարձել է տուն։

«Այսօր «MV Hondius» զբոսանավում հանտավիրուսի ազդեցության ենթարկված վերջին անձի կարանտինային շրջանն ավարտվեց։ Նրա թեստը բացասական էր, և նա վերադարձել է տուն։ Մայիսի 25-ից ի վեր նոր դեպքեր չեն գրանցվել, ուստի ԱՀԿ-ն բռնկումը համարում է ավարտված»,– գրել է Գեբրեյեսուսը։ Հիշեցնենք, որ «Անդես» հանտավիրուսի բռնկումը Նիդեռլանդներին պատկանող «MV Hondius» հետազոտական զբոսանավում տեղի էր ունեցել 2026 թվականի ապրիլ–մայիս ամիսներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment