Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ պարզաբանումը

ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, եւ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային»:

Leave a Comment