Փաշինյանի անունը հեռացվել է ՌԴ-ում կայանալիք միջոցառման խոսնակների ցանկից

Եկատերինբուրգում հուլիսի 6-ից 9-ը կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակից խոսնակների ցանկից հեռացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մասնակից այլ հանրապետությունների վարչապետների անունները, որոնք մինչև հուլիսի 3-ն առկա էին։ Ցուցահանդեսի պաշտոնական կայքում բացակայում է նաև ՀՀ կառավարության ղեկավարի մասնակցության վերաբերյալ տեղեկությունը։

Միջոցառման խոսնակների թվում ԵԱՏՄ անդամ երկրնեից նշված է միայն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի վարչապետը հուլիսի 1-ին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի վարչապետին հետ։ Այդ հեռախոսազրույցի մասին երկու կողմի տարածած հաղորդագրություններում որևէ տեղեկություն չկար Փաշինյանի ՌԴ կատարվելիք այցի մասին։ Հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ Իրան այցի մասին լուրը հաստատած Փաշինյանը որևէ տեղեկություն չէր հաղորդել նաև Ռուսաստան այցի մասին։

ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 3-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է ՌԴ և հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հունիսի վերջին հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չկա։

Leave a Comment