Ընտրելու իրավունք կունենան վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակներն առաջարկում են ՀՀ ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր խմբագրմամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում  փաստացի 366 և ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները:

Leave a Comment