Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։
Այս մասին Ռուբինյանը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասել է նա։