Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել երկիրը պատած ծայրահեղ շոգի ալիքի պատճառով, հայտարարել է առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։
«Այսօր առավոտյան նախարարությունը կհրապարակի հունիսի 22-28-ը ընկած շաբաթվա մահերի թվի վերաբերյալ տվյալները՝ 2025 նոր մահ», – ասել է նա TF1-ի եթերում։
Նրա խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է բոլոր մահացությունների մասին հաղորդագրությունների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել։ Նա նաև նշել է մահացության աճ 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։