Նախ թռնելուց երկու անգամ հետաձգվեց, իսկ հիմա հետ ենք ուզում գանք Հայաստան, բայց մի անգամ հետաձգվեց11:30 ից մինչև 12:50, հետո նստեցրեցին ու օդանավի մեջ մի ժամ սպասելուց հետո ասեցին, որ իջացնում են, բայց մի հատ լսեք, թե ինչի համար։ Ուրեմն պարզվում ա օդանավի ակը փչացած ա, ու ամենավատը էն ա, որ ակ չկա Հուրգադայում, + ինչ որ տեխնիկական թիմ էլ չկա , ես ասում եմ էն, ինչ լսել եմ իմ ականջներով օդանավի մեջ ու անձնակազմի կողմից։ Հիմա մեզ բերել են ստերիլ տարածք, ու էս տարածքը փակ ա, չկա ջուր, ուտելիք, նույնիսկ գումարով ոչինչ չես կարա գնես։
Բոլորն էլ ինչ որ իր վարձով տալուց առաջ նախ մինիմում ստուգումներ են անում, ձեր դեպքում երևի էդ օպշնը չունեք։
Բազում տեղեր զանգել բողոքելուց հետո, 3 ժամ հետո տվեցին ջուր, իսկ քիչ առաջ փոքր բրդուճներ։ Ասում են դեռ մի 5 ժամ էլ էստեղ ենք լինելու, եսիմ, էդ փչացած մասը պետք ա բերեն, փոխեն․․․․
Իրականում ամեն բան ավելի տխուր ա, քանի որ մեր հետ կան շատ երեխեք ու նաև հատուկ կարիք ունեցող երեխա, որին նման պայմաններում պահելը, ուղակի անընդունելի ա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: