Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոնի» երրորդ փուլ – armeniatoday.am

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Լոնդոնում անցկացվող «Ուիմբլդոնի»՝ մրցաշրջանի երրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երրորդ փուլ, հայտնում է Sportrbc-ն։

Երկրորդ փուլում նա 6։3, 6։4, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 56-րդ ռակետ գերմանացի Յանիկ Հանֆմանին։

Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի Ջեյմս Դաքվորթի (Ավստրալիա) և Ֆլավիո Կոբոլիի (Իտալիա) միջև խաղի հաղթողի հետ։

Մրցաշարի առաջին փուլում նա հաղթել էր բրիտանացի Բիլի Հարիսին։

30-ամյա Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նա ունի ATP-ի յոթ տիտղոս։ 2021 թվականին Խաչանովը նվաճել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը մենախաղում և Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Դևիսի գավաթը։

«Ուիմբլդոնը», որի մրցանակային ֆոնդը կազմում է 64.2 միլիոն ֆունտ, տևում է մինչև հուլիսի 12-ը։

Leave a Comment