Հայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ


Սպորտ


Երևանի «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի դարպասապահի դիրքում: Թիմին է միացել 28-ամյա բրազիլացի Ժոաու Բրավիմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։


Բրազիլացի դարպասապահի նախորդ ակումբը եղել է պորտուգալական «Ունիոն Լեյրիան», որը հանդես է գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայում:


«Բարի գալուստ մեր ընտանիք: Միասին մենք կարող ենք»,- ասված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։


Leave a Comment