Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները


Միջազգային


Լեհաստանը վերջնականապես հրաժարվել է Ուկրաինային փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները. գործարքը ձախողվել է։


Լեհական ՄիԳ-29 կործանիչները, որոնք նախատեսվում էր փոխանցել Ուկրաինային՝ ուկրաինական անօդաչու սարքերի արտադրության տեխնոլոգիաների դիմաց, աստիճանաբար դուրս կբերվեն շահագործումից։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ սկզբում Կիևը համաձայնել էր փոխանակմանը, սակայն հետագայում չի կատարել պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ իրավիճակի վրա ազդեցություն են ունեցել նաև երկու երկրների միջև քաղաքական և պատմական տարաձայնությունները։


Այժմ 1989 թվականից Լեհաստանի ռազմաօդային ուժերում ծառայող այդ ինքնաթիռները աստիճանաբար կհանվեն շահագործումից՝ իրենց ռեսուրսի սպառմանը զուգընթաց։ Նրանց վերջնական դուրսբերման ժամկետները պաշտպանության նախարարությունը չի հրապարակել։


Leave a Comment