Ֆիդան. Էրդողանը պարբերաբար խորհրդակցում է Պուտինի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Ինչպես գիտեք, մեր նախագահը պարբերաբար խորհրդակցում է պարոն Պուտինի հետ։ Որովհետև նայեք մեր տարածաշրջանին, Սև ծովի ավազանում շարունակվող հակամարտությանը, որը կարևոր է մեզ համար։ Կովկասը կարևոր է մեզ համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը։ Եվ այս բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում և Լիբիայում, Թուրքիան վարում է արդյունավետ արտաքին և տնտեսական քաղաքականություն», – ասել է նա CNN Türk-ի եթերում։

Ֆիդանը հավելել է, որ «եթե չգիտեք մյուս կողմի մտադրությունները, մնում է պլանավորել վատագույն սցենարի հիման վրա»։ «Վատագույն սցենարի համար պլանավորելը մեծացնում է ծախսերը և սնուցում թշնամանքը։ Սա մեզ համար դառնում է հակաարդյունավետ, ինչը նշանակում է, որ առաջանում են ավելորդ հակամարտություններ», – բացատրել է նա՝ բացատրելով բարձր մակարդակի կանոնավոր շփումների անհրաժեշտությունը։

Leave a Comment