Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հակակոռուպցիոն դատարանում ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդիներ Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Leave a Comment