Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ընդդիմությունն այս ողջ ընթացքում քննարկում է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը։
«Այսինքն՝ իրենք դիմել են ՍԴ, առավոտից իրիկուն քննարկում են՝ մանդատները վերցնե՞լն է ճիշտ, թե՞ չվերցնելը։ Բա էդ ի՞նչ մանդատ են վերցնում կամ չվերցնեն։ Բա ինչի՞ չեն սպասում՝ ՍԴ-ն որոշում կայացնի, նոր որոշեն՝ վերցնեն, թե չվերցնեն»,-ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են. «Բացառությամբ 1999 թվականին, երբ ժողովուրդը իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Դա պետք չի ինձ հարցնել, պետք չի սուրճի բաժակ շրջել։ Ժողովուրդը գիտի՝ այս շենքում իր ընտրած մարդն է, թե չէ։ Երբ էս շենքում իր ընտրած մարդը չի, ժողովուրդը դա դրսևորում է»,-շեշտել է նա։
