Ակնալիճում հայտնաբերվել է թմրամիջոցների գործով հետախուզվող 44-ամյա տղամարդը

Հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 7․30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում իրավապահները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդուն, որն այս տարվա մայիսի 21-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։ Iravaban.net տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից:

Leave a Comment