ԱՄՆ-ն 1/8 եզրափակչում է․ ԱԱ

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում տեղի ունեցած խաղում ամերիկացիները 2:0 հաշվով պարտության մատնեցին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը, որը 64-րդ րոպեին հեռացվեց մրցակցի ոտնաթաթին կանգնելու համար։ Սակայն դրանից հետո ևս ամերիկացիները գոլ խփեցին։ 80-րդ րոպեին աչքի ընկավ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Թիլմանը։

1/8 եզրափակչում ԱՄՆ-ի մրցակիցը կլինի Բելգիան։

Leave a Comment