Իրանը անվտանգության ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկում նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ, հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները։
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց անձնակազմը բերվել է առավելագույն մարտական պատրաստության, մասնավորապես սահմանամերձ շրջաններում։
Հուղարկավորության արարողությունների ժամանակ Թեհրանի վրայով թռիչքների սահմանափակումներ կգործեն։ Անվտանգության պարագիծ կսահմանվի նաև Մոսալլա համալիրի շուրջ, որտեղ կթաղվի Ալի Խամենեիի մարմինը։
Իրանի նախկին գերագույն առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության զանգվածային արարողությունը կսկսվի շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին, և կտևի մի քանի օր։ Ակնկալվում է, որ մինչև 20 միլիոն մարդ կմասնակցի։ Ինչպես հաղորդում է Press TV-ն, Ալի Խամենեին կհուղարկավորվի հուլիսի 9-ին իր հայրենի Մաշհադ քաղաքում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։
Հուլիսի 3-ին Թեհրանում նախատեսված է առանձին հիշատակի արարողություն, որին կմասնակցեն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ։