Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ։
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած խաղում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջինն է գոլ բաց թողել։ 7-րդ րոպեին աչքի է ընկել իսպանական «Ալմերիայի» 28-ամյա կիսապաշտպան Բրայան Սիպենգան։
Անգլիայի հավաքականին հաղթանակ են բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնի գոլերը խփած 75-րդ և 86-րդ րոպեներին։
1/8 եզրափակչում Անգլիայի մրցակիցը կլինի Մեքսիկան։