Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը

8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:

«Երբևիցե, որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում: ՀՀ-ն ունի նախագահ։ Որպես քաղաքացի՝ իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, որին շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։  Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել: Մամուլից եմ իմացել, ոչ նախագահի, ոչ փոխվարչապետի, ոչ էլ դեսպանի պաշտոնի համար չեմ քննարկել»,-ասել է նա:

Leave a Comment