Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Հունիսին գերմանական Deutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդին՝ կազմելով ընդամենը 52,6% (մայիսի 61,1%-ի համեմատ)։ 

Ընկերությունը թերացումները բացատրում է հունիսի երկրորդ կեսին գրանցված անոմալ շոգերով, որոնք լրջորեն խաթարել են երթևեկության գրաֆիկը։

Տարածաշրջանային գնացքների դեպքում իրավիճակն ավելի բարվոք է (86,4% ճշտապահություն), սակայն ընդհանուր պատկերը մնում է մտահոգիչ։ 

Ըստ Deutsche Bahn-ի ղեկավարության՝ ընկերության նպատակային 80%-անոց ճշտապահության ցուցանիշին հասնելու համար կպահանջվի մինչև 2035 թվականը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment