Ալեն Սիմոնյանը չի վերցնելու մանդատը

«Ազատության» տեղեկություններով՝ Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չի վերցնելու մանդատը։ Առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու առաջիկայում։ Նա այսօր հրաժարվեց մեկնաբանություններից։

Սիմոնյանը հավակնում էր նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Ալեն Սիմոնյանն այսօր հրաժեշտ էր տալիս ԱԺ-ի բոլոր վարչությունների և բաժինների բոլոր աշխատակիցներին՝ անձամբ շնորհակալություն հայտնելով նրանց։

Քիչ անց սպասվում է Ազգային ժողովի նախագսհի ճեպազրույցը՝ նորակառույց բրիֆինգների սրահում:

Leave a Comment