Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանում

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել ձեր առևտուրը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը՝ մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։ Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,-ասել է նա։

Leave a Comment